Այսօր Ստեփանակերտում բացվում է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը, որը միանում է Բյուրոյի անմիջական վերահսկողության ներքո գործող կենտրոնական գրասենյակների ցանցին. հայտարարություն
«ՀՅԴ» Հայ Դատի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախի անկախության 30-ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան հռչակեց իր անկախությունը: 1988-ին սկզբնավորված ազգային շարժումը թևակոխեց նոր հանգրվան։ Հայ ժողովրդի միացյալ ջանքերով, արյամբ և զոհողություններով կերտվեց արցախյան հաղթական ազատամարտը։ Արցախի ժողովուրդը վճռեց անդառնալիորեն թոթափել ադրբեջանական լուծը, ջնջել ստալինյան պարտադրված արհեստական սահմանները ու հայտարարել, որ անկախության ճամփով Արցախը վերամիավորվելու է Մայր Հայաստանի հետ:
2020 թ. սեպտեմբերին հրահրված 44-օրյա պատրերազմը ծանր հարված էր հայությանը. մեր նորագույն պատմության ճակատագրական և բախտորոշ շրջափուլում ենք այսօր։ Ազգովին կանգնած ենք ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առջև։ Թե Հայաստանում, թե Արցախում վտանգված է մեր պետական ինքնիշխանությունը, խոցված է մեր ազգային արժանապատվությունը։
Սակայն, Դաշնակցությունը համոզված է, որ Արցախին բաժին ընկած այս վերջին պատուհասը ժամանակավոր պարտություն է. արցախահայությունը, և հայ ժողովուրդը առհասարակ, ունեն բավարար կամք և ներուժ աշխատելու, որ վերականգնվի Արցախը և իրականանա Հայաստանի հետ միավորվելու նրա վերջնական տեսլականը:
Անկախության հռչակումից 30 տարի անց, առավել քան երբևէ, Արցախը մեր բոլորի աջակցության և զորակցության կարիքն ունի։ ՀՅ Դաշնակցության մարմինները, Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, իրենց հանձնառությանը հավատարիմ, ողջ կարողականությամբ հետամուտ են լինելու Արցախի Հանրապետության ինքնուրույնության կարգավիճակի ամրագրման, տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգային միջավայրի ապահովման եւ ընկերատնտեսական զարգացման հարցերին։
Ուրախությամբ հայտարարում ենք նաև, որ այսօր, Ստեփանակերտում, բացվում է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը, որը միանում է Բյուրոյի անմիջական վերահսկողության ներքո գործող կենտրոնական գրասենյակների ցանցին:
Արցախը եղել և մնում է մեր ինքնության, միասնության և ազգային վերելքի խորհրդանիշն ու մեր լինելիության ու ամբողջական Հայաստանի կերտման գրավականը։
Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին իր անկախութեան 30-ամյակի առթիվ և հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում՝ ի շահ Արցախի ինքնորոշման, ուժեղ պետականության վերահաստատման ու ազատության»։