Լրահոս

02.09.2021 14:52


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Արցախում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 42 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 661 քաղաքացու հետազոտություն, որից 1 063-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը