Թուրքիան պատրաստվում է արդիականացնել ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը
Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։
«Այս պայմանագիրը՝ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,-ասված է ուկրաինական ընկերության հաղորդակցության մեջ։
Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հանարավորությունները։
Ուկրաինական աղբյուրները նաև հաղորդում են, որ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Թուրքիան պատրաստվում է արդիականացնել ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը