Արագածոտնի մարզում 62-ամյա վարորդը ՎԱԶ 21099-ով մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։