«Ծիրան» սուպերմարկետում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխեցին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց։
Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, և խառնաշփոթ վիճակ. գետնին թափված էին խանութի ապրանքները։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Պարզվում է նա վիրավորների ինքնությունը։