Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց․ տեղահանված քաշաթաղցիները փոխհատուցում են պահանջում (տեսանյութ)
Տեղահանված քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում, քանի որ տան վարձավճարները թանկացել են, իսկ պետության տված գումարը չի բավականացնում։
«Առաջնահերթ խնդիր է տեղահանված բնակիչների բնակարանների հարցերի լուծումը, հետո կորցրած այգիների, մեքենաների փոխհատուցման հարցը։ Ինչպես մեզ, այնպես էլ օրինակ՝ Աբովյանում վատթար պայմաններում ապրող 20 ընտանիք տան տերերը ժամանակ են տվել, որ ազատեն։ Ոչ ոք Երևանում տուն չի ուզում, պատրաստ են մարզերում ապրել, միայն թե իրենց բնակարանը լինի, որ դրսում չհայտնվեն։ Մոտ 10 հազար բնակիչը է տեղահանվել Քաշաթաղից, եթե չեմ սխալվում, մոտ 40 երիտասարդ ընտանիք Արցախի գյուղեր է տեղափոխվել »,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքցին նաև տեղեկացրել է, որ իրականացնում են ստորագրահավաք Կառավարությանը ներկայացնելու համար։
Ակցիայի մասնակիցները ընդգծում էին, որ Արցախում իրենց այնպիսի հատվածներում են տներ առաջարկվում, որոնք թշնամու ուղիղ դիտակետում են, իրենց անվտանգության երաշխիքներ չեն տրվում։

Աղբյուրը՝ Tert.am