Նյու Յորքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ ռեժիմ է հայտարարել ուժեղ անձրևների պատճառով, որոնք սպասվում են սեպտեմբերի 2-ի երեկոյան: Հայտարարությունն արվել է Twitter-ում:
«Ես այս գիշեր արտակարգ իրավիճակ եմ հայտարարում Նյու Յորքում: Մենք կանգնած ենք եղանակային պատմական աղետների առջև՝ ռեկորդային անձրև ամբողջ քաղաքում, ուժեղ ջրհեղեղներ և վտանգավոր պայմաններ ճանապարհների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ գրառման մեջ Դե Բլազիոն կոչ էր արել ավտոմեքենա վարող նյույորքցիներին խուսափել հեղեղված ճանապարհներից:
«2-ից 5 դյույմ (50-ից 127 մմ տեղումներ) հորդառատ անձրևը հեղեղելու է մայրուղիները և փողոցները: Մի երթևեկեք [ավտոմեքենայով] այն վայրերով, որտեղ ջուրը ծածկել է ճանապարհը»,-գրել է նա:

Աղբյուրը՝ news.am