Լրահոս

02.09.2021 12:04


Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, իսկ 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Այս խորագրի վերջին նյութերը