Քաղաքական

02.09.2021 11:52


Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա

Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա

Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:

Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:

Նշենք, որ Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների յոթհոգանոց խմբին պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակից է ուղեկցում: Փաստորեն, կանխատեսել են, որ այստեղ ևս մարդիկ կգտնվեն, որոնք չեն հանդուրժի այն, ինչ իրենք արել են Արցախի և իրենց զավակների հետ և կցանկանան դա որևէ կերպ արտահայտել, օրինակ` քարերով հարձակվել իրենց վրա:

Աղբյուրը՝ Hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը