Լրահոս

02.09.2021 11:42


21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 636 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 636 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6035-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 726, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 6394 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 554 292 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը