Քաղաքական

02.09.2021 11:47


Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե ով կքննի այն

Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե ով կքննի այն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք անձ՝ Մխիթար Զաքարյանը, Արմեն Սամվելյանը և Արտավազդ Արզումանյանը։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, Զաքարյանը երկու ամսով կալանավորվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը