Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Տեղում մի քանի քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, ու պարեկները, ապա օպերատիվորեն ժամանած 1-03 շտապ բուժօգնության բժիշկները տեղում օգնությունն էին ցուցաբերում նրանց։