Լրահոս

01.09.2021 21:06


«Դիրքեր բարձրանալիս ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու». Երասխում զոհված զինծառայող Գեղամ Սահակյանն Արտաշատից էր

«Դիրքեր բարձրանալիս ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու». Երասխում զոհված զինծառայող Գեղամ Սահակյանն Արտաշատից էր

Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական ԶՈՒ-երի հերթական սադրանքի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը Արտաշատ քաղաքից էր։

NEWS.am-ի հետ զրույցում նրա մտերիմներից մեկը պատմեց, որ կրտսեր սերժանտն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

«Թասիբով մարդ էր, ամեն ինչին օգնող, հասնող։ Դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր պետք է բոլոր հարազատներին հաջող ասեր։ Վերջին օրն էլ եկավ ու ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Յուրահատուկ տղա էր, նրա մեջ ընդհանրապես չարություն չկար»,-պատմեց մտերիմներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը