Քաղաքական

01.09.2021 21:02


Հակառակորդն անվադողեր է վառում ու գլորում խոտհարքների վրա, իսկ չոր խոտն էլ միանգամից բռնկվում է․ Հակոբ Ավետյան

Հակառակորդն անվադողեր է վառում ու գլորում խոտհարքների վրա, իսկ չոր խոտն էլ միանգամից բռնկվում է․ Հակոբ Ավետյան

Այս պահին հրշեջները և բնակիչները փորձում են համատեղ ուժերով Կութի հրդեհը մարել, սակայն քամին շատ արագ է տարածում կրակը, իսկ տարածքն էլ բարդ է, և շատ տեխնիկա աշխատել չի կարող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Հրդեհը երեք օր է, որ կա, ու միայն մեկ օջախից չէ, որ շարունակվում է։ Հակառակորդն տարբեր տեղերից հրդեհներ է առաջացնում, նրանք նույնիսկ մեքենայի անվադող են վառում ու գլորում խոտհարքների վրա։ Հիմա էլ քանի որ խոտը չոր է, միանգամից հրդեհ է բռնկվում։ Այս պահի դրությամբ ունենք 400 հեկտարից ավել վառված տարածքներ՝ խոտհարքներ և արոտավայրեր»,-նշեց Հակոբ Ավետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը