Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
Ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը կասկած չունի՝ այն, ինչ կատարվում է հայտնի բժիշկ, Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է։
«Թեև իրավաբան չեմ, բայց իրավական տեսանկյունից Արմեն Չարչյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոց կալանքը փոքրոգիություն, վրեժխնդրություն է այս իշխանության կողմից, քանի որ որևէ կերպ այլևս չի կարող պարոն Չարչյանն ազդել քննության ընթացքի վրա, և իրեն կալանավորելու իմաստն անհասկանալի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Տոնայանը։
Նա նշեց, որ եթե իշխանության «երկաթե մանդատն» արդարադատության համար է ու եթե այսպիսինն է արդարադատությունը, ուրեմն մեզ դեռ ավելի տխուր օրեր են սպասվելու. Տոնոյանը կասկած չունի այս հարցում։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է, սրտամկանի կաթված է տարել, մեկուսարանից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Տարոն Տոնոյանն ասաց, որ բավական լավ է ճանաչում պարոն Չարչյանին, իրոք, շարքային դիաբետ ունի, առողջական այլ խնդիրներ, այսինքն սա այն դեպքը չէ, որ պաշտպանները պատճառ են փնտրում։
«Հակամարդկային է ու բարոյական չէ բժշկին մեկուսարանում պահելը՝ այդ տարիքում, իրոք, վաստակաշատ մարդ, սիրված բժիշկ հանրության, իր կոլեկտիվի կողմից, տարիներ շարունակ որևէ կերպ չի արտավորվել, բավական լուրջ նորարարություններ ունի իր մասնագիտության մեջ, օրթոպեդ-տրավմատոլոգների բավական սերունդ է տվել, սովորեցրել է, նաև որպես ուսուցիչ է եղել։
Այս արժեքներն ուղղակի հաշվի չառնելն ու երկաթե մանդատ օդում պտտեցնելը... Ճիշտ է, անձամբ Արմեն Չարչյանին է վնաս բերում դա, բայց նման մոտեցումը, այս քայլերն ավելի շատ մեր հասարակությանը, ժողովրդին, պետականությանն են վնասում, որը գուցե մեր հանրությունը չի հասկանում»,-ասաց ռազմական բժիշկը։
Նա կարծում է, որ Արմեն Չարչյանի դեմ այս ամենը գուցե այդքան էլ անհատական չէ՝ նկատի ունենալով, որ նա ընդդիմադիր դաշինք է ներկայացում և ի դեմս իրեն է։
«Ինքը երբեք վատ քայլեր չի արել, իր բերանից հայհոյանք չենք լսել, ինտելիգենտ, կրթված, լուրջ մարդ է, ուղղակի ինչ-ինչ բաների համար չի ներվում»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Խոսքն ուղղելով իշխանություններին, իրավապահ համակարգին՝ բժիշկը նշեց. «Մի փոքր բարոյական եղեք, մարդկային մոտեցում դրսևորենք։ Սա այդ տարբերակը չէ։ Այդ ի՞նչ հանցագործ է, որ պետք է կալանք կիրառվի։ Ծիծաղելի է»։
Ինչ վերաբերում է բժշկական համայնքի կողմից ի աջակցություն պարոն Չարչյանի ակցիաներ անելուն, Տարոն Տոնոյանը հիշեց իր ընկերներից մեկի խոսքը. «Ընկերս այն օրն ասաց՝ մեր ազգը հիվանդ է ու իրեն դիահերձում են, ու մենք դեռ չենք արթնանում քնից։
Այս վիճակն է մեզ մոտ։ Մեզ դիահերձում են ամեն մեկը տարբեր կողմից, իսկ մենք դեռ նայում ենք, հայացքով հետևում ենք, թե ինչպես են մեզ դիահերձում, որևէ բան չենք անում, զրո դիմադրություն»։
Հիշեցնենք, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։