Աշխարհ

01.09.2021 22:10


Իրաքը ցանկանում է Թուրքիայից «Bayraktar»-ներ գնել

Իրաքը ցանկանում է Թուրքիայից «Bayraktar»-ներ գնել

Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաիթռներ։

Իրաքցի պաշտոնյան, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ասել է. «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների և վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի համար Թուրքիայից խնդրել ենք ներկայացնել առաջարկություն և համապատասխան պայմանագիր»,-ասել է Իրաքի ՊՆ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «Bayraktar»-ների գնման հարցում համաձայնություն արդեն իսկ ձեռք են բերել։

Ինադը նշել է, որ Թուրքիայից գնած զինատեսակները կարող են կարևոր դեր խաղալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Այս խորագրի վերջին նյութերը