Պրոֆեսոր Չարչյանի շուրջ կատարվողն այս իշխանության քինախնդրության դրսևրումն է․ Աղվան Վարդանյան
Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Չարչյանի շուրջ, այս իշխանությունների քինախնդրության հերթական դրսևորումն է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մի կողմում հազարավոր կյանքեր փրկած, հազարավոր մարդկանց առողջություն նվիրած բժիշկն է, մյուս կողմում՝ մեր երկիրը կործանման տանող հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած իշխանությունն է՝ իր ղեկավարով։ Վստահ եմ, որ այս քինախնդիր մոտեցումը հեռանկար չունի և հաղթելու է առողջ բանականությունը»,-ասաց Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով, իրենց գործընկերները և Արմեն Չարչյանը, և Սյունիքի կալանավորված համայանքապետերը շարունակում են մնալ խմբակցության ուշադրության կենտրոնում և շարունակելու են նրանց ազատության համար պայքարել օր ու գիշեր։
«Կլինեն բազմաթիվ քայլեր այդ թվում և՛ ՍԴ-ի, և՛ օրենսդրության միջոցով, և՛ հասարակությանը ակտիվացնելու աշխատանքներով։ Նահանջ չի լինելու»,-ասաց Վարդանյանը։
Ամփոփելով իր խոսքը, Աղվան Վարդանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին շատ լավ է ճանաչում և հասկանում է՝ որն է իր գործողությունների մոտիվացիան․
«Իրենք վատ են ավարտելու, իրենք չեն գիտակցում, որ կա պետություն, կան համահայկական խնդիրներ և իրենց այս կույր ատելության, չարության, քինախնդրության քաղաքականությունը հեռանկար չունի»։