Պուտինն ասել է, թե ինչ էր երազում դառնալ մանուկ հասակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մանուկ հասակում մտածում էր նավաստու կամ օդաչուի և անգամ հետախույզի մասնագիտության մասին, ինչն էլ նրան հաջողվել է իրականացնել, սակայն գլխավորը՝ նա ցանկանում էր ծառայել հայրենիքին, և այդ առումով իր երազանքն իրականացել է:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՌԴ ղեկավարն ասել է Վլադիվոստոկում «Օկեան» համառուսական մանկական կենտրոնի դպրոցի սաների հետ հանդիպմանը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցներից մեկի համապատասխան հարցին:
«Ինչպես շատ տղաներ, ես էլ ցանկանում էի դառնալ նավաստի, հետո օդաչու, հետո էլ հետախույզ, և իրականցրել եմ այդ ծրագիրը, այդպես դասավորվեց կյանքը: Երբեմն անգամ զարմանում եմ, թե ինչպես դա ստացվեց: Դա իրականում բարդ գործ է, չի կարելի չէ՞ պարզապես գալ և ասել. «ուզում եմ դառնալ հետախույզ», և քեզ վերցնեն հետախուզություն: Այդպես չի լինում, բայց ինձ մոտ ստացվեց»,-պատմել է Պուտինը՝ ընդգծելով, որ կարևորը բնավ դա չէ, այլ այն, որ և՛ դպրոցը, և՛ ընտանիքը, և՛ շրջապատողները հակված լինեն հայրենիքին ծառայելուն: