Լրահոս

01.09.2021 19:48


Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի
Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի կառավարության որոշման մեջ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մասնավորապես, փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի:
Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:
Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից:

Այս խորագրի վերջին նյութերը