Քաղաքական

01.09.2021 17:37


Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են. Սիրանուշ Սահակյան

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են. Սիրանուշ Սահակյան

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյոք այս պահին ո՞ղջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,-հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին:

«Թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ նաև հայրենադարձում լինի, կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝ քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են»,-ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը