ԱԺ նախագահի որոշումն անհապաղ կարելի է վիճարկման առարկա դարձնել դատարանում. Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
Քրեական օրենսգրքի փոփոխությունով ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը բռնել է հետքայլի և նահանջի ճանապարհը: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Իշխանությունն այսպես ասած մի հաջողված փորձ ունի, երբ ռազմական դրության ժամանակ ակնհայտ ապօրինի սահմանափակումներ էր նախատեսել լրատվամիջոցների համար, որոնք ըստ էության, ենթարկվեցին այդ սահմանափակումներին: Որոշ դեպքերում մենք հանդիպում էինք մամուլի հրապարակումների, որտեղ գրեթե բաց տեքստով ասվում էր, որ մենք ունենք բավականին արժեքավոր և հնչեղություն ունեցող տեղեկատվություն, բայց դա չենք կարող հրապարակել, որովհետև առկա են սահմանափակումներ: Այսինքն մամուլը մի անգամ արդեն տուրք տվեց գործող նորմին իր գոյության առումով, թեպետ հետագայում ՄԻՊ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական»:

Աղբյուրը՝ yerevan.today