Քաղաքական

01.09.2021 19:25


Միասին շարժումը Ազատության հրապարակում հրավիրել է բաց քննարկում՝ «Որտե՞ղ էին հարուստների ու բարձրաստիճան պաշտոնյանների տղաները պատերազմի ժամանակ, ինչո՞ւ կանգնած չէին իրական առաջնագծում» թեմայով (տեսանյութ)

Միասին շարժումը Ազատության հրապարակում հրավիրել է բաց քննարկում՝ «Որտե՞ղ էին հարուստների ու բարձրաստիճան պաշտոնյանների տղաները պատերազմի ժամանակ, ինչո՞ւ կանգնած չէին իրական առաջնագծում» թեմայով (տեսանյութ)

Ազատության հրապարակում Միասին շարժումը կազմակերպել է բաց քննարկում՝ նոր ձևաչափով:

«Որտե՞ղ էին հարուստների ու բարձրաստիճան պաշտոնյանների տղաները պատերազմի ժամանակ, ինչո՞ւ կանգնած չէին իրական առաջնագծում». այս հարցերն են օրակարգում:

«Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Միասին շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը հրապարակային դիմել էր հարուստների ու բարձրաստիճան պաշտոնյանների տղաներին՝ հրավիրելով քննարկման սեպտեմբերի 1-ին:

Համատեղ հասկանալու, թե որտեղ է վերջանում «սևը» ու սկսում «սպիտակը»:

Եռաբլուրում հանգրվանած շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:

Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա: Հետևաբար՝ ո՞րն է էլիտայի գործառույթը մեր հասարակության մեջ, ի՞նչ օրինակ են ծառայում հասարակության համար մարդիկ, ովքեր իրենց վերնախավ են համարում: Անհրաժեշտ միասին գծել խաղի կանոնները, որով պիտի ապրենք հետայսու»,-ասվում է շարժման հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը