Լրահոս

01.09.2021 17:01


Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում

Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում՝ Անհետ կորածների միջազգային հանձնաժողովին ենթակա փորձագիտական կենտրոնում, այդ մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ դիակներից և մասունքներից վերցված է, ընդհանուր առմամբ, 139 փորձանմուշ, որոնք գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։ Համեմատության համար կայքը գրում է, որ հուլիսի 26-ի դրությամբ՝ վերցված փորձանմուշների թիվը եղել է 163։

«Դեռ օգոստոսի սկզբին մեր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշել էր մինչ օրս դիակների և մասունքների չնույնականացման պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ ոսկորներն ի սկզբանե պիտանի չեն լինում ԴՆԹ անջատման համար: Դրանք այրված են լինում կամ հնարավոր չի լինում ԴՆԹ անջատել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների, անձրևների ու ձյան տակ երկար մնալու հետևանքով։ Որոշ դեպքերում էլ զոհված զինծառայողների դիակներից և մասունքների ոսկրային հյուսվածքներից անջատված ոչ լիարժեք ԴՆԹ բնութագրերն արյունակցական կապի միջոցով նույնականացման համար պիտանի չեն, քանի որ արյունակցական կապի միջոցով ճշգրիտ նույնականացման համար անհրաժեշտ է ստանալ լիարժեք գենետիկական բնութագիր»,-գրել է կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը