Քաղաքական

24.06.2011 21:58


Ընդունվել է համատեղ հայտարարություն

Ընդունվել է համատեղ հայտարարություն

Կազանում ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում էր Ղարաբաղյան հակամարտությունը։

Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է, որ պետության ղեկավարները արձանագրել են փոխըմբռնում մի շարք հարցերում, որոնց լուծումները կնպաստեն հիմնական սկզբունքների հավանության տալու համար պայմաններ ստեղծելուն։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի լիդերներին ՝ խնդրի կարգավորման գործում իրենց ներդրած ջանքերի համար, ինչպես նաև բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը՝ համաձայնությունների հասնելու հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը