Քաղաքական

01.09.2021 12:38


Արթուր Դավթյանը ցանկանում է սպանե՞լ Արմեն Չարչյանին

Արթուր Դավթյանը ցանկանում է սպանե՞լ Արմեն Չարչյանին

Երեկ հայտնի դարձավ, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Այս մասին գրել էր նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և պրոֆեսորի թույլտվությամբ ներկայացրել տեղեկատվություն վերջինիս առողջական խնդիրների մասին․ «Այսօր ստացել եմ վերջինիս (Արմեն Չարչյանի խմբ․) թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք)։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն»,-գրել էր փաստաբանը։

Չնայած առկա խնդիրներին Գլխավոր դատախազությունն ամեն բան անում է, որպեսզի պրոֆեսոր Չարչյանի մնա անազատության մեջ։ Հիմա արդեն տպավորություն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցանկանում է սպանել Արմեն Չարչյանին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո ընդունված պրակտիկա է դարձել բանտարկված ընդդիմախոսների մահը; Ամենացավալի դեպքը այս առումով գեներալ Մանվելի բանտարկությունն էր։ Շինծու գործով առոջղական խնդիրներ ունեցող գեներալին բանտարկեցին, իսկ երբ արդեն նա ազատության մեջ էր առողաջական վիճակն այնքան անմխիթար վիճակում էր, որ կարճ ժամանակ անց մահացավ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և պրոֆեսոր Չարչյանին կալանավորումը օրինաչափ համարող պետք է լավ իմանան, որ ցանկացած բացասական զարագացում իրենց խղճին է մնալու։

Աղբյուրը` politik.am

Այս խորագրի վերջին նյութերը