Լրահոս

01.09.2021 11:10


Վայոց Ձորի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վայոց Ձորի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը, որը Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովն է, պարանոցի մասում վնասվածք է ստացել ու հիմա Շաղոյանց Անդոն մտածում է՝ արդյոք կբուժվի «Շաղո» կովը, թե տանի ղասաբի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը