Լրահոս

01.09.2021 10:44


Կոտայքի մարզում ոստիկանության ծառայողը Kia Sorento-ով մխրճվել է հսկայական քարեր տեղափոխող КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Կոտայքի մարզում ոստիկանության ծառայողը Kia Sorento-ով մխրճվել է հսկայական քարեր տեղափոխող КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված Kia-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան:

Այս խորագրի վերջին նյութերը