Քաղաքական

31.08.2021 16:11


Բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով (տեսանյութ)

Բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ առանձին ուշադրություն է դարձվել Անդրկովասում խաղաղության և կայունության հաստատմանը և մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը:

«Պայմանավորվել ենք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում փոխադարձ խնդրահարույց հարցերի վերացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ուղղված հայ գերիների վերադարձի, ինչպես նաև ակականպատման քարտեզների փոխանցման հարցերի վերջնական կարգավորմանը: Հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկիի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը: Կարծիքներ ենք փոխանակել նաև հայ-ադրբեջանբական սահմանին՝ Լենռային Ղարաբաղի հակամարտության գոտու սահմաններից դուրս, ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ելնում ենք այն հանգամանքից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: ՌԴ նախագահի նախաձեռնությունն այս հարցով լավ հայտնի է: Այսօր քննարկել ենք՝ ինչպես ապահովել դրա արագ իրագործումը: Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,-ասել է Լավրովը:

Ռուս նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը «գոհ է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից, որն ընթանում է երեք երկրի փոխվարչապետերի նախագահությամբ»:

«Ապաշրջափակումը նպաստելու է ոչ միայն տնտեսական աճին Անդրկովկասում, այլև ապահովելու է առավել հուսալի հիմքեր ողջ տարածաշրջանի ծաղկման և քաղաքական կարգավորման համար: Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից»,-հավելել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը