Փլուզվել է Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը․ 50-ամյա տուժածին դուրս են բերել արգելափակումից
Օգոստոսի 31-ին, ժամը 12։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Բ․-ն (ծնված 1971 թ․) տեղի ուժերով դուրս է բերել արգելափակումից։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։