Քաղաքական

31.08.2021 20:45


Գիտնականները նշել են «Քովիդ-19»-ով վարակվելու ծանր դեպքերում մահացության հիմնական պատճառը

Գիտնականները նշել են «Քովիդ-19»-ով վարակվելու ծանր դեպքերում մահացության հիմնական պատճառը

Ամերիկացի գիտնականները եզրակացության են եկել, որ «Քովիդ-19»-ի ծանր դեպքերից մահացության հիմնական պատճառը թոքերում կորոնավիրուսի բարձր կենտրոնացումն է: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ մեջբերելով Nature Microbiology ամսագրում հրապարակված ուսումնասիրության տվյալները:

Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքները հերքում են առկա կարծիքն այն մասին, որ մահվան վտանգի մեծացման գործում որոշիչ դեր են կատարում թոքերի ուղեկցող մանրէաբանական վարակները կամ օրգանիզմի իմունային համակարգի չափազանց ակտիվ արձագանքը:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ «Քովիդ-19»-ից մահացության պատճառը որոշ չափով օրգանիզմի անկարողությունն է հաղթահարել վիրուսների մեծ քնակությունը, որոնք ախտահարում են թոքերը»,-աղբյուրը մեջբերում է Նյու Յորքի համալսարանի Բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ, հետազոտության հեղինակ Իմրան Սուլայմանը:

Հետազոտության հեղինակները թոքերի հյուսվածքների փորձանմուշ են վերցրել 589 տղամարդուց և կնոջից, որոնք հոսպիտալացվել էին կորոնավիրուսի ծանր տարբերակով:

Մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսից մահացած հիվանդների մոտ միջինում 10 անգամ ավելի շատ է եղել վիրուսային ծանրաբեռնվածությունը ստորին շնչառական ուղիներում, քան հիվանդության ծանր ընթացքից հետո ապաքինվածները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը