«Հայաստան» խմբակցության պատգամավորը խորհրդարանական հանձնաժողովներից մեկի ղեկավարի տեղակալ ընտրվեց
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ, օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ:
Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը: Խմբակցությունը գրավոր դիմել եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը: