Աշխարհ

31.08.2021 16:53


Շուրջ 30 հազար մարդ է տարհանվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհի պատճառով

Շուրջ 30 հազար մարդ է տարհանվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհի պատճառով

Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել Է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հրդեհի տարածությունը, որն սկսվել Է տակավին օգոստոսի կեսերին Կալիֆոռնիայի արեւելքի Սիեռա Նեւադայի սակավաբնակ լեռնային շրջաններում, օգոստոսի 30-ին գերազանցել Է 700 քառակուսի կիլոմետրը:

Կրակն սկսել Է մոտենալ բնակավայրերին: Դրա հետեւանքով նահանգի իշխանությունները հարկադրված են եղել տարհանում հայտարարել Էլ Դորադոյի օկրուգում:

Հրդեհն սպառնում Է նաեւ Տահո լճի շրջանի առողջարանային գոտուն, որտեղ սիրում են հանգստանալ զբոսաշրջիկները: Տարհանում Է ընթանում նաեւ այդ շրջանից:

Արտակարգ ծառայությունների գնահատումներով՝ կրակը կարող Է ոչնչացնել մինչեւ 20 հազար շինություն: Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը մնում Է բարդ: Օգոստոսի 30-ին նահանգապետի գրանսենյակը հայտարարել Է օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը նահանգի անտառային զանգվածներ այցելության արգելքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը