Լրահոս

31.08.2021 10:44


«Երևան» տոնավաճառում հրդեհ է բռնկվել․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

«Երևան» տոնավաճառում հրդեհ է բռնկվել․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում։ Այս մասին հայտնում են ԱԻն-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։

Այս խորագրի վերջին նյութերը