Երևանում բախվել են լուսաձայնային ազդանշանը միացրած, հիվանդ տեղափոխող շտապօգնության Nissan-ն ու Mercedes-ը. Nissan-ը կողաշրջվել է, 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարով:
Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: