«Քարերով մենամարտ». Հնդկաստանում ամեն տարի արտասովոր փառատոն է անցկացվում, որի ժամանակ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստանում (լուսանկար)
Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են հավաքվում Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում՝ մասնակցելու քարերի նետման դաժան փառատոնին, որի հետևանքով, սովորաբար, տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստանում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Bagwal փառատոնը, որի անունը թարգմանաբար նշանակում է «քարերով մենամարտ», ենթադրում է, որ մասնակից կողմերը միմյանց ուղղությամբ հսկայական քարեր են նետելու: Քարերի մենամարտն ընթանում է իրական վտանգներով և արդյունքում լինում են լուրջ վնասվածքներ ստացողներ:
Փառատոնի անցկացման նախապատմությունը կապվում է լեգենդի հետ, որի համաձայն հնդկական Բարահի աստվածությունը գործարք է կնքել մարդկանց հետ՝ նրանց դևերի հարձակումներից պաշտպանելու համար, իսկ փոխարենը մարդիկ նրան զոհաբերություն պետք է անեին արյան տեսքով:
Հայտնի չէ, թե երբ է սկսվել փառատոնն անցկացնելու ավանդույթը, սակայն այն դարերի պատմություն ունի: