Լրահոս

31.08.2021 08:19


Կոտայքի մարզում Opel Zafira-ն բախվել է ծառերին, ապա երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է կամրջի հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Կոտայքի մարզում Opel Zafira-ն բախվել է ծառերին, ապա երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է կամրջի հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, այնուհետև երկաթե ագելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և հայտնվել երկաթգծի համար կառուցած կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով կին էր, տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը