Աշխարհ

30.08.2021 21:44


Էրդողանի փեսայի նախագծած նոր «Akıncı» ԱԹՍ-ն հանձնվել է Թուրքիայի զինուժի շահագործմանը

Էրդողանի փեսայի նախագծած նոր «Akıncı» ԱԹՍ-ն հանձնվել է Թուրքիայի զինուժի շահագործմանը

Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողությունը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը և այլ պաշտոնյաներ:

«Baykar Makina» ընկերությունն ավարտել է նաև այս ԱԹՍ-ները կառավարող մասնագետների համար հատուկ դասընթացները:

20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:

ԱԹՍ-ն համալրվելու է թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր հրթիռները և օդ-օդ հրթիռները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը