Լրահոս

30.08.2021 18:10


Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ

Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ

Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է։ Այս մասին տեղեցկանում է Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից։

Օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:

Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը