Աշխարհ

30.08.2021 18:43


Չինաստանում առաջին անգամ հայտնաբերվել են շնաձկան ատամներ ծաղկաթերթերի տեսքով

Չինաստանում առաջին անգամ հայտնաբերվել են շնաձկան ատամներ ծաղկաթերթերի տեսքով

Չինաստանի հյուսիսում՝ Չանսի նահանգում, հնագետները հայտնաբերել են շնաձկան ատամներ ծաղկաթերթերի տեսքով, որոնք 290 միլիոն տարեկան են, հաղորդում է Planet Today-ը:

Գտածոն իր մեջ ներառում է յոթ լավ պահպանված ատամ, որոնք պատկանում են Petalodus հնագույն շնաձկների տեսակին:

Գիտնականների խոսքով՝ շաղկաթերթիկների ձև ունեցող ատամներով շնաձկները շատ առեղծվածային և պրիմիտիվ կենդանիներ են, որոնք ապրել են 360 և 250 միլիոն տարի առաջ:

Հայտնաբերված ատամի քարացուկը չափերով մոտ է մեծ սպիտակ շնաձկան ատամներին: Իսկ դրա մարմնի չափերը հասնում են 3-5 մետրի:

Լրատվականը նշում է, որ շնաձկան ատամները լավ են պահպանվում այն բանի շնորհիվ, որ կազմված են դենտինից, որը կարծր կալցիֆիկացված հյուսվածք է և դժվարությամբ է քայքայվում: Բացի այդ, դենտինը զգալի չափով ավելի ամուր է ու խիտ, քան ոսկորը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը