Աշխարհ

30.08.2021 14:35


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք

Օգոստոսի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 929 մարդ, մահացել է 78 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 545 033, այստեղից ապաքինվել է 488 661 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 329:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 411 փորձարկում, այդ թվում 12 305-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 106-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.94% է, վերջին 14 օրվանը՝ 10,44%, վերջին 7 օրվանը՝ 10.04%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 164 402 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 17 670 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 103 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 660 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 864 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը