«168 ժամ»-ը գրում է․ Այն, որ մեր իշխանությունների ծրագրերն ահագին կտրված են իրականությունից՝ նորություն չէ: Հատկապես՝ տնտեսական ծրագրերը: Մի քանի ամիս է՝ մեզ օրնիբուն համոզում են, որ տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով: Իսկ ներդրողները սահմանի բերանին (կամ՝ Էկոնոմիկայի նախարարության դռանը) հերթ են կանգնած՝ ներդնելու իրենց հնարավորությունը բաց չթողնելու համար:
Բայց տնտեսական ամեն հաշվետվության հրապարակում, մեղմ ասած, չի հաստատում այդ լուսավոր պատկերը: Հիմա մեր տնտեսության համար ամենադրական (ու՝ ամենաիրատեսական) գործընթացը, թերևս, տնտեսության վերականգնումն է: Համավարակի ու կառավարիչների անփորձության հետևանքներն իսկապես խորն են: Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին յոթ ամիսների համար արձանագրել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,2 տոկոսանոց աճ:
Բավարա՞ր է դա, թե՞ ոչ, գիտեն միայն ՏԱՑ-ի երկրպագուները: Հենց նրանք են հեռուստախցիկ տեսնելիս հայտարարում, որ Հայաստանը շինհրապարակ է դարձել (հարևանցիորեն արձանագրենք, որ մի քանի տարի առաջվա կանաչները կհամաձայնեին, որ երկրում օդի փոշոտման ցուցանիշը համադրելի է շինհրապարակի փոշու տվյալների հետ: Հատկապես՝ քամոտ օրերին):
Արձանագրենք ու վերադառնանք շինարարության մասին պաշտոնական թվերին:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճել է 8.8 տոկոսով: «Իսկ ի՞նչ ցուցանիշ ուներ շինարարությունն անցած տարի՝ նախանցած տարվա հետ համեմատ» հարցի պատասխանը երկնիշ է:
2020թ․ հունվար-հուլիսին շինարարությունը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել էր 22.6 տոկոսով: Նույնիսկ դիմացինի թվաբանության տարրական գիտելիքների պարագային ոչ ոք չի հանդգնի պնդել, որ 22.6 տոկոսանոց անկումից հետո արձանագրվող 8.8 տոկոսանոց աճը բավարար է 2019-ին ունեցած ցուցանիշին հասնելու համար: Ասել է թե՝ զուտ շինարարության ոլորտում մենք առայժմ վերականգնման խնդիր ունենք:
Վիճակագրությունը տոկոսներով համադրելու համար շինարարության ծավալը հաշվարկում է նաև չոր փողով՝ դրամով: Ուստի նախ՝ ծանոթանանք պաշտոնական թվերին: 2019թ․ հունվար-հուլիսին մեր երկրում կատարված շինարարության ծավալը կազմել է 166 մլրդ 784.2 մլն դրամ գումար: 2020թ․ լոքդաունի պարագային մեր իշխանությունները նույնիսկ բաց շինհրապարակներում ու տարածքներում էին շինարարական աշխատանքներն արգելել (և հենց դրանով է բացատրվում 22.6 տոկոսանոց անկումը):
2020-ի առաջին յոթ ամիսներին կատարվել էր 137 մլրդ 567,7 մլն դրամի շինարարություն: Այս տարվա թիվը, իհարկե, մեծ է նախորդ տարվանինից, բայց փոքր է նախանցած տարվա ցուցանիշից: Այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 160 մլրդ 599.8 մլն դրամի շինարարություն: Այսինքն՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք շինարարության ոլորտի ապրանքների գնաճը, ապա միևնույն է՝ այս տարի ուղիղ 6 մլրդ 184.4 մլն դրամի պակաս շինարարություն է կատարվել՝ նախանցած տարվա համեմատ:
Այսինքն՝ հորինելու հակում ունեցող ցանկացած մարդ ուղիղ երկու տարի առաջ կարող էր մեր երկիրը շինհրապարակ պատկերացնել: Հիմա արդեն ուշ է: Հատկապես, որ արդեն հրապարակվել է՝ 2020թ․ շինարարության գների ինդեքսը մեր երկրում 8.7 տոկոս էր: Իսկ շինմոնտաժային աշխատանքների գների ինդեքսը թվերի հակառակ հերթականություն ուներ՝ 7.8 տոկոս:
Հեգնա՞նք է սա, թե՞ պատահականություն՝ դժվար է ասել: Ես հակված եմ վստահել պաշտոնական թվերին: Չնայած, որ այս տարի շինարարական որևէ աշխատանք կատարած մարդ դժվար թե հավատա, որ շինանյութի գնաճն այդքան փոքր (փոքր ու միանիշ) թվերով կարելի է արտահայտել:
Բայց գնաճի ներառմամբ շինարարական աշխատանքների իրական ծավալի կրճատման չափի հաշվարկը արդեն երկու անհայտով հավասարում է: Իսկ դա պիտի որ տարրական թվաբանության մակարդակում անհնար դարձնի հաշվարկը: Հավանաբար: Եթե սխալվում եմ, փորձեք ինքներդ բացատրել սա մարդկանց, ովքեր նախընտրում են երազել նույնիսկ տարրական թվաբանության մակարդակում:
Մեր շինարարության իրական թվերը․ «168 ժամ»