Լրահոս

30.08.2021 11:54


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 275 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 275 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 275 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 611-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4830 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1152 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5982-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 373 է, ընդհանուր առողջացածներինը՝ 226 665, փաստացի բուժվողներինը՝ 8964: Մեկ օրում արվել է 4671 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 534 770 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը