Ի՞նչ դրական ազդակ է ստացել Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից
Ադրբեջանական զորքերը տևական ժամանակ է գտնվում են Հայաստանի տարածքում։ Օրերս ադրբեջանական զինվորականները փակել էին Գորիս–Կապան ճանապարհի 21–կիլոմետրանոց հատվածը։ Շուռնուխն ու Որոտանը դրա արդյունքում մնացին շրջափակման մեջ։ Միայն ռուսական միջամտությամբ հնարավոր եղավ պայմանականորեն վերաբացել ճանապարհը, բայց դա արդեն գործնականում հայկական վերահսկողությունից դուրս է։ Նիկոլը փաստացի համաձայնեց ադրբեջանական ճանաչել այդ ճանապարհահատվածը։
Ուշագրավն այն է, որ փակ ճանապարհների թեմայով կառավարության նիստի ժամանակ խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշում էր, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստացել ու դրանք գնահատելուց հետո դրական կարձագանքենք։
Իսկ ի՞նչ դրական խոսք կա Թուրքիայի նախագահ Էրդողանից։ Նրա ասածն այն է, որ հայկական կողմը պետք է բավարարի Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր նախապայմանները, որից հետո սահմանը կբացեն ու կթողնեն, որ առևտուր լինի։ Դե իսկ ադրբեջանաթուրքական նախապայմանները հայտնի են՝
–Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում,
–Ադրբեջանի պատկերացրած քարտեզներով դեմարկացիայի ու դելիմիտացիայի իրականացում,
–Սյունիքի միջանցքի տրամադրում,
–հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։
Բացի այդ՝ Թուրքիան պահանջում է փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը՝ առաջ քաշելով այսպես կոչված վեցյակի ձևաչափը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Եթե այս ամենը Նիկոլը գնահատում է որպես դրական ազդակ ու պատրաստվում դրականորեն արձագանքել Թուրքիային, ապա դա մեղմ ասած՝ սխալ է։ Կամ էլ՝ նա գիտակցաբար է ամեն ինչ անում, ինչը արդեն այլ հոդվածի տակ է ընկնում։

Կորյուն Մանուկյան