Օգոստոսի 29-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի շինության տանիք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։31-ին։ Այրվել են շինության առաջին հարկի տանիքի (90 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 60 քմ հատվածը և երկրորդ հարկի տանիքի (24 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 6 քմ հատվածը։
Հրդեհ Քասախ գյուղում․ այրվում է երեք տան տանիք