11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 336-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր առմամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5975-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 329 է, ընդհանուր առողջացածներինը՝ 226 292, փաստացի բուժվողներինը՝ 9086: Մեկ օրում արվել է 5618 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 530 099 թեստ: