Լրահոս

29.08.2021 00:00


Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Այս խորագրի վերջին նյութերը