Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել. լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում» (տեսանյութ)
«Ֆիզգորոդոկում» այսօր օգոստոսի 28-ին, վիճաբանություն է առաջացել բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները:
Կառուցապատող ընկերության աշխատակիցները այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:
Ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին,
Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։

Աղբյուրը՝ news.am