Աշխարհ

28.08.2021 19:25


Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Մենդիին մեղադրել են բռնաբարության մեջ, վերջինս կալանքի տակ է գտնվում

Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Մենդիին մեղադրել են բռնաբարության մեջ, վերջինս կալանքի տակ է գտնվում

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի ֆրանսիացի հարձակվող Բենջամին Մենդիին մեղադրում են մի քանի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, ակումբն արդեն հեռացրել է աշխարհի 27-ամյա չեմպիոնին հետաքննության ժամանակահատվածում: Մեղադրանքում նշվում է բռնաբարության 4 դեպքի մասին 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում:

Մենդին արդեն կանգնել է դատարանի առաջ, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել և ընտրվել է խափանման միջոցը: Ֆրանսիացին մնալու է կալանքի տակ: Դատավարության հերթական նիստը նշանակվել է սեպտեմբերի 10-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը