Լրահոս

28.08.2021 18:15


Ո՞ր ոլորտների աշխատակիցները պետք է ամսական 2 անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն․պարզաբանում

Ո՞ր ոլորտների աշխատակիցները պետք է ամսական 2 անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն․պարզաբանում

Հարց. Ո՞ր ոլորտներին են վերաբերում Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված փոփոխությունները:

Պատասխան. Պահանջը սահմանվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, hյուրանոցային տնտեսության օբյեկտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, ցամաքային ուղևորատար տրանսպորտի, տնտեսական գործունեության այլ տեսակներ իրականացնող կազմակերպությունների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների, օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, մարզադպրոցների, դեղատների, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը