Լրահոս

28.08.2021 13:48


Կոտայքի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային, ապա դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Կոտայքի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային, ապա դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանեցին Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առջաին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխեցին հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ՃՈ ծառայողները՝ ավագ հետաքննիչ Տ. Բաղյանի գլխավորությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկություն ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը